Հայերը «ճոխ-հարուստ» ոճ ունեն, բայց չունեն ճաշակ — Ռոբերտ Մինասյան (video)

Նա ծնվել է Երևանում, աշխատել է որպես դիմահարդար Ռուսաստանում և Գերմանիայում, համագործակցել է թատրոնների, շոուների և աստղերի հետ։ Այսօր Ռոբերտ Մինասյանը ապրում է Լոս Անջելեսում և զբաղվում է դիմահարդարմամբ, որի համար մարդիկ պատրաստ են վճարել հազարավոր դոլարներ։ Շաբաթական ընդամենը մի քանի հաճախորդ, և դուք կարող եք հարմարավետ ապրել Բևեռլի Հիլզում։