Միջոցառումը մեկնարկեց դեսպանության օրհնության կարգով, որն իրականացրեց Գերաշնորհ Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։ Ողջույնի խոսքով հանդես եկան Լիտվայում ՀՀ դեսպան Արա Մարգարյանը և Լիտվայի ԱԳՆ Արևելյան հարևանության քաղաքականության վարչության տնօրեն Մանտաս Յակիմավիչիուսը: Դեսպան Մարգարյանը շնորհակալություն հայտնեսց Սրբազան Հորը, պատվավոր հյուպատսներին ու մյուս հյուրերին:

