Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում մեկնարկել է հայագիտական միջազգային կոնգրեսը, որն անցկացվում է երկրորդ անգամ: 12 երկրում 15 հայագիտական կենտրոն է գործում: Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ այս տարի հաստատված հեռավար լաբորատորիաների ծրագրում հայագիտական ուղղվածության մի շարք հետաքրքիր գաղափարներ և ծրագրեր կան, որոնցից մեկն էլ իրականացվելու է Մատենադարանի կողմից՝ արտերկրի գիտնականների հետ համագործակցությամբ։

