Նա սովորել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, ապա՝ Գնեսինների դպրոցում և Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայում, անցել է ինտերնատուրա Լոնդոնի Թագավորական երաժշտական քոլեջում։ Ելույթ է ունենում աշխարհի ամենահայտնի դահլիճներում, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է: 2025 թ. ապրիլին հաղթել է Դուբայում անցկացված «Դասական ջութակի Օլիմպոս» մրցույթում։ Հայկը Մոսկվայի պետական ֆիլհարմոնիկ ընկերության մենակատար է և 2008 թվականից դասավանդում է Չայկովսկու անվան կոնսերվատորիայում։
Մաղթում ենք nրan առողջություն, նոր հաջողություններ և պայծառ նախագծեր։

