Լատվիայի հայերը, լիովին ինտեգրված լինելով լատվիական հասարակությանը, չեն մոռանում իրենց էթնիկ արմատները՝ հիշում են մայրենի լեզուն, իրենց ժողովրդի սովորույթներն ու ավանդույթները: Օրերըս «Լատվիայի հայկական միասնություն» կազմակերպությունը միջոցառում էր կազմակերպել, որն այդ նպատակներին էր ծառայում՝ հիշել ազգային խոհանոցը և որ կարևորն է՝ շփվել միմյանց հետ։ Միջոցառումը կոչվում էր «Բանջարով հաց փարթի»։ Այն անցկացնելու համար իրենց հյուրընկալ տան դռներն էր բացել Խաչատրյանների ընտանիքը։ Թե ինչպես անցավ միջոցառումը՝ լսեք մասնակիցների հարցազրույցներում։
լսել.

