Նիստի ընթացքում դահլիճ մտան ԱԺ-ում ծառայություն իրականացնող ՊՊԾ աշխատակիցներն ու կոչ արեցին, որ լրագրող Վահե Մակարյանը դուրս գա նիստերի դահլիճից։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արգելել է Մակարյանի մուտքն Ազգային ժողով, սակայն պատգամավորներից մեկը նրան անցաթուղթ էր տվել, որ ներկա լիներ նիստին։

