Այցի շրջանակներում նախատեսվում են մի շարք հանդիպումներ ԱՄՆ Վաշինգթոն (Կոլումբիա), Ֆիլադելֆիա (Փենսիլվանիա), Թուլսա (Օկլահոմա) քաղաքների մշակութային հաստատություններում, թանգարաններում, ինչպես նաև պետական կառույցներում։ Ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել հայ մասնակիցներին փոխանակելու փորձը և ձևավորելու երկկողմ ու բազմակողմ կապեր՝ ապագա համագործակցությունների, նախագծերի և փորձի փոխանակման նպատակով։

