Հնդկաստանը լիակատար բոյկոտ է հայտարարել Ադրբեջանին ու Թուրքիային

Հնդիկ առևտրականները լիակատար բոյկոտ են հայտարարել Թուրքիային և Ադրբեջանին՝ վերջին հակամարտության ժամանակ Պակիստանին աջակցելու համար։ Համաժողովում կոլեկտիվ որոշում է կայացվել դադարեցնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ ողջ առևտուրը։ Հնդկական ընկերություններին նաև խստորեն խորհուրդ է տրվել գովազդ կամ ֆիլմեր չնկարահանել Թուրքիայում և Ադրբեջանում, և եթե որևէ ընկերություն չպահպանի այս արգելքը, ապա CAIT-ը բոյկոտ կհայտարարի նաև այդ ընկերությանը։