Ոստիկանները հեռացրել են Պուտինի նկարով պաստառները

Ոստիկանները հեռացրել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցին ընդառաջ բողոքի ակցիաների կազմակերպիչների փակցրած պաստառները։ Ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանը հայտնել էր, որ Արման Բաբաջանյանի գլխավորած «Հանուն Հանրապետություն» կուսակցությունը ԱԳ նախարարին օդանավակայանի ճանապարհին դիմավորել է «Պուտին մարդասպան» պաստառով։ Տարածքում կա ոստիկանական մեքենա, բայց պարեկները որևէ կերպ չեն խոչընդոտում ակցիային: