Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը նշեց 100-ամյակը

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեծ շուքով նշեց իր հիմնադրման 100-ամյակը՝ մայիսի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում անցկացրած հանդիսավոր համերգով։ Հատուկ հյուրն էր ֆենոմենալ դաշնակահարուհի Յուջա Վանգը, ով ելույթ ունեցավ ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ՝ կատարելով Սերգեյ Պրոկոֆևի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը։ Երկրորդ բաժնում նվագախումբը ներկայացրեց Արամ Խաչատրյանի թիվ 2 սիմֆոնիան («Զանգերով»)։ Նշանավոր հյուրերի և մեր սիրելի երաժշտասերների հետ միասին տոնեցինք մեր նվագախմբի 100-ամյակը՝ ընդգծելով նրա բացառիկ տեղը հայկական և համաշխարհային երաժշտական մշակույթում։ Համերգի գործընկերն էր Քյոշ հայկական բարձր դասի գինիները։

 Armenian National Philharmonic Orchestra