Աշխատողի միջին ամսական աշխատավարձը տատանվել է Բուլղարիայում 1,125 եվրոյից մինչև Լյուքսեմբուրգում 6,755 եվրո, գրում է Euronews-ը։ ԵՄ միջին ցուցանիշը կազմել է 3,155 եվրո։ Դանիան Լյուքսեմբուրգից բացի ԵՄ միակ երկիրն է, որտեղ աշխատավարձը գերազանցում է 5000 եվրոն՝ հասնելով 5634 եվրոյի։ Իռլանդիան (€4,890) և Բելգիան (€4,832) շատ մոտ են այս շեմին։ Ավստրիան (€4,542), Գերմանիան (€4,250) և Ֆինլանդիան (€4,033) նույնպես առաջարկում են €4,000-ից բարձր աշխատավարձ։

