Էստոնիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում (27-28.04) ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելեց Տալինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ Նրան և պատվիրակության անդամներին դիմավորեցին Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, հոգևոր հովիվ Տ. Խոսրով քահանա Ստեփանյանը, եկեղեցու ծխական խորհրդի անդամները և այլք։ Վարչապետը ծաղիկներ խոնարհեց եկեղեցու առջև տեղադրված խաչքարի մոտ: Թեմակալ առաջնորդը մոմավառությունից և միասնական աղոթքից հետո ողջույնի խոսքեր ասաց նրան։ Պարոն Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար և եկեղեցական ու համայնքային աշխատանքներին հաջողություն մաղթեց։

