Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագ՝ Փարիզի Սեն-Սյուլպիս եկեղեցում

Հայկական ծիսակարգով կազմակերպված պատարագը ապրիլի 21-ին՝ մատուցվել է Հայ կաթողիկե եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գերապայծառ Եղյա եպիսկոպոս Եղիայանի նախագահությամբ՝ Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանի, Ֆրանսիայի Հայ ավետարանչական եկեղեցու առաջնորդ Ժոել Միքայելյանի, Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ, Փարիզի քորեպիսկոպոս Էմանուել Տուայի, ինչպես նաև՝ քույր եկեղեցիների քահանաների մասնակցությամբ: Ոգեկոչման պատարագին ներկա էին Ֆրանսիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, ֆրանսիացի հասարական և քաղաքական գործիչներ…