Ապրիլի 18-ին աշխարհը նշում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը

ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը օրվա առիթով  է գրում է. » Արցախի տարածքում գտնվող բազմաթիվ հայկական պատմամշակութային հուշարձաններ՝ եկեղեցիներ, վանքեր, խաչքարեր, դամբարաններ, ամրոցներ և բնակավայրեր, դարձել են պետական մակարդակով մշակված վանդալիզմի քաղաքականության թիրախ։ Այսօր այդ հուշարձանները վանդալիզմի են ենթարկվում, յուրացվում այլ մշակույթի անվան տակ, ջնջվում են դրանց ինքնության հետքերը՝ արձանագրությունները, ճարտարապետական առանձնահատկությունները, պատմական վկայությունները»։