«Կարլ Մարքս, խոստովանություններ» ներկայացումը Երեւանում

Ռիգացի երիտասարդ հայազգի ռեժիսոր Հայկ Կարապետյանին լավ գիտեն Եվրոպայում։ Նրա յուրաքանչյուր բեմադրություն իրադարձություն է դառնում մշակութային կյանքում։ Հիմա դա պետք է տեղի ունենա Երեւանում, որտեղ Հայկ Կարապետյանը երկու ամիս է, ինչ նոր ներկայացում է պատրաստում։ Մայիսի 6-ին, 7-ին, 13-ին և 29-ին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը ցույց կտա Հայկի «Կարլ Մարքս, խոստովանություններ» ներկայացումը։

Իսկ առայժմ հաջողություն եմ մաղթում և ․․․նախանձում երևանցիներին։