ԱՌԱՋՆՈՐԴԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԼԱՏՎԻԱՅԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՆ

Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն Արքեպիսկոպոս Միրզախանյանը հանդիպեց Լատվիայի Լյութերական Ավետարանական եկեղեցու առաջնորդ Արք. Յանիս Վանագսին, Լատվիայի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Արք. Զբիգնևս Ստանկևիչին և Լատվայի Ուղղափառ եկեղեցու Մետրոպոլիտի ներկայացուցիչ Հայր Օլեգին: Հանդիպմանը ներկա էին նաև Վարդան Եպս. Նավասարդյանը, Տեր Խոսրով Քհն. Ստեփանյանը և հայորդիներ Մխիթար Մխիթարյանը, Ռուբեն Գևորգյանը և Վլադիմիր Մխիթարյանը:

Armenian Diocese of the Baltic States