Լիդիա Կասպարյանի նոր՝ «Հայկական» լուսանկարների ցուցահանդեսը

2025 թվականի ապրիլի 28-ից մայիսի 20-ը Փարիզի 10-րդ թաղամասի քաղաքապետարանում տեղի կունենա Լիդիա Կասպարյանի նոր լուսանկարչական ցուցահանդեսը, որը նշում է Հայաստանի և նրա ժողովրդի հավերժական ու անխորտակելի գեղեցկությունը։ Մենք անկեղծորեն հաջողություն ենք մաղթում ցուցահանդեսին և Լիդիային: Մենք վերջերս նրան հանդիպեցինք Ռիգայում և հաճելի շփում ունեցանք: Կանխավ շնորհավորում եմ: