Լսեք այսօր, մարտի 26-ին, ժամը 20:05-ին LR4 ալիքների վրա: Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրրամանագրով Գերաշնորհ Տեր Վազգեն Արքեպիսկոպոս Միրզախանյանը նշանակվել է Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ։ Այսօր Ռիգայի հայությունը առիթ ունեցավ ծանոթոնալու նրա հետ Սբ. «Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցում։ Օրերս Ռիգա էր ժամանել Ռոջե Կասպարյանի դուստրը, ով ժառանգել է հոր մասնագիտությունը։ Կպատմենք նրա Լատվիա այցելելու նպատակի մասին: Կպատմենք նաև «Բալթյան մարգարիտ» կինոփառատոնում վերջերս ցուցադրված երկու ֆիլմերի մասին։ Այնտեղ էլ հերոսները հայի արմատներով հայտնի ֆրանսիացիներ Շառլ Ազնավուրն ու Միշել Լեգրանն են։Կինոյի թեմային կանդրադառնանք ևս մեկ առիթով՝ օսկարակիր «Անորա» ֆիլմում դլխավոր դերերից մեկը կատարել է հայ դերասան Կարեն Կարագուլյանը Նյու Յորքից։ Կխոսենք այդ մասին։Եվ, իհարկե, մեր ունկնդիրներին հրավիրում ենք Լեոնիդ Ենգիբարովի տարեդարձին, որը Լատվիայի հայկական մշակութային կենտրոնը կնշի ապրիլի 5-ին՝ ժամը 15:00-ին, Ի.Կոզակևիչի անվան ասոցիացիայի տանը՝ Սլոկասի 37 հասցեում։

