Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը նշանակվել է Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, ազատելով Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրենի պարտականություններից, սույն թվականի մարտի 25-ից նշանակվել է Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ։ 2025թ. մարտի 26-31-ը Սրբազան Հայրը կայցելի Բալթյան երկրներ, նախատեսված հետևյալ ժամանակացույցով՝ Մարտի 26 Ժամը` 17:55 ժամանում Ռիգայի օդակայան և դիմավորում։ Ժամը՝ 18:30 Հրաշափառի արարողություն Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ Եկեղեցում և հանդիպում համայնքի հետ։

Մարտի 27 — Մեկնում Տալլինն Միջեկեղեցական հանդիպումներ: Ժամը` 17:00 Հրաշափառի արարողություն Տալլիննի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում, հասցե՝ Tartu mnt. 16A։ Ժամը՝ 18:00 Հանդիպում համայնքի հետ Radisson Collection հյուրանոցի սրահում, հասցե՝ 3 Ravala Street։ Մարտի 28 – Մեկնում Վիլնյուս Ժամը՝ 14:35 ժամանում Վիլնյուսի օդակայան և դիմավորում։ Ժամը՝ 18:00 Հրաշափառի արարողություն Վիլնյուսի Սուրբ Վարդան Մատուռում և հանդիպում համայնքի հետ։ Մարտի 29 Այցելություն ՀՀ դեսպանատուն Լիտվայում և հանդիպում դեսպան Արա Մարգարյանի հետ։ Մեկնում դեպի Ռիգա։ Մարտի 30 Սուրբ Պատարագ Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Պաշտոնական ընթրիք Լատվիայի Քրիստոնեական եկեղեցիների առաջնորդների հետ։ Մարտի 31 Մեկնում Ռիգայից դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։