Մայիսի 12-ին՝ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը, կմեկնարկի Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթը: ԿՀՄՍ նախարարության հաղորդմամբ, այս տարի այն կանցկացվի մայիսի 12-17-ը Երևանում: Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 10-ն է: Մրցույթի կազմակերպիչն է «Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցության» մշակութային հիմնադրամը:

