Ռիգայից լսեք «Արևիկ» ռադիոհաղորդման փետրվարյան թողարկումը

Ռիգայի հայկական «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցում տեղի ունեցավ հանդիպում Վրաստանում և Հայաստանում Լատվիայի լիազոր դեսպանի հետ, որը նախաձեռնել էր Ռիգայի Հայկական երիտասարդաց կենտրոնը։ Կխոսենք դրա մասին:  Ռիգայի Հայ Առաքելական եկեղեցում Պատարագ մատուցեց Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, դրանով հրաժեշտ տալով Լատվիայի իր հոտին։  Փետրվարի 28-ը կիսակատակ, կիսալուրջ կարելի է անվանել  հայկական պրեմիերաների օր։