Ողջունելով հյուրերին՝ Դավիթ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել ներկա գտնվելու համար, ինչպես նաև Հայաստանի ազգային պատկերասրահին բեղուն համագործակցության և հիասքանչ հյուրընկալության համար: Դավիթ Կարապետյանն իր խոսքում կարևորել է նման միջոցառումների անցկացումը, որը միտված է առավել սերտացնելու շփումները Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի հետ:

