«Տարիներ անց դուք կգնահատեք ձեր կայացրած որոշման արդյունքները»,- վստահեցրեց նա՝ վստահություն հայտնելով, որ Հայաստանը ցանկանում է գնալ նույն ճանապարհով, ինչ ժողովրդավարական և բարգավաճող երկրները։ «Սակայն սա կարևոր է ոչ միայն ձեզ, այլ նաև մյուսների համար»,- ընդգծեց Լատվիայի Սեյմայի նախագահ Դաիգա Միերինան՝ պատրաստակամություն հայտնելով աջակցություն ցուցաբերել Հայաստանին։

