Մատենադարան

Ավետարան բառը հունարենից թարգմանված նշանակում է լավ լուր, ավետիս բերող։ Նոր կտակարանը բաղկացած է Գործք Առաքելոցից, Ավետարանական թղթերից, Հովհաննեսի Հայտնությունից և չորս գրքերից՝ Ավետարաններից, որոնց դասակարգման մեջ Մատթեոսի Ավետարանն առաջինն է ։ Մատթեոս առաքյալը մինչև Քրիստոսի տասներկու աշակերտներից մեկը դառնալը, եղել է հարկահավաք։ Մատթեոսի Ավետարանի խորհրդանիշը հրեշտակակերպ մարդն է, քանի որ նա իր գիրքը սկսում է Քրիստոսի ազգաբանությամբ և ծնունդով՝ ընդգծելով Նրա մարդեղենությունը և ապրումակցումը մոլորյալներին։ «Ավետող ձեռագրեր. Մատենադարանի սուրբգրային գանձարանը» ցուցադրության շրջանակում Սուրբծննդյան թեմայով ձեռագրերը կցուցադրվեն մինչև հունվարի 13-ը, իսկ 4 ավետարանիչներին նվիրված ցուցադրությունը կպահպանվի ևս 6ամիս:

Քրիստոս ծնավ և հայտնեցավ

Ձեզ և մեզ մեծ Ավետիս:

Fb.2025.01.06