«Ինտերի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները

Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստն աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսն է։ Նա ստանում է տարեկան 16,6 միլիոն եվրո, հաղորդում է capology.com-ը։ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 35-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տարեկան աշխատավարձը 4,8 միլիոն եվրո է։