«Բեմը» Հայաստանի նորագույն պատմության միակ ֆիլմն է, որի դեմ 2019թ-ին քրեական գործ է հարուցվել Հայաստանի Ազգային կինոկենտրոնի կողմից՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղարկված հաղորդագրության հիման վրա, ինչը դարձել է ֆիլմի ռեժիսորի 31-օրյա հացադուլի պատճառ, ՀՀ կառավարությանն ուղղված՝ հայկական կինոյի պետական կառավաման ոլորտում բարեփոխումներ սկսելու պահանջով։ 2025թ-ի հունվարի 16-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կայանալու է կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի՝ Հայաստանի, Գերմանիայի և Լյուքսեմբուրգի կինեմատոգրաֆիստների կողմից համատեղ արտադրված «ԲԵՄ» ֆիլմի երևանյան պրեմիերան։

