Մատենադարանում բացվել է ավետարանիչների պատկերագրությանը և Սուրբ Ծննդյան թեմային նվիրված ցուցահանդես

Ներկայացված են բացառիկ ձեռագրեր, որոնք ամբողջացնում են հայկական մանրանկարչական ավանդույթները: Այցելուները հնարավորություն կունենան բացահայտելու ավետարանիչների խորհրդանիշների առանձնահատուկ խորհրդաբանությունը: Ցուցադրության՝ Սուրբ Ծննդին վերաբերող հատվածը կգործի մինչև հունվարի 13-ը: