Ավանդույթի համաձայն, «Արևիկի» դեկտեմբերյան ծրագիրը կազմել ենք այն մարդկանց ողջույններից, ում լատվիահայությունը ճանաչում և հարգում է: Նրանք բոլորը պատասխանում են երկու հարցի. 1. Ինչպիսի՞ն էր անցնող տարին ձեզ համար: 2. Ի՞նչ կմաղթեք մեր հաղորդման ունկնդիրներին, և ոչ միայն։ Այսօր այս հարցերի պատասխանները տալիս են. 1. Գերաշնորհ Տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը. 2. Dr.Art Րաֆֆի Խարաջանյանը. 3. Թարգմանչուհի Իլզե Պաեգլե-Մկրտչյանը. 4. Ռեժիսոր Հայկ Կարապետյանը. 5. Հայկական կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի Սուսաննա Պետրոսյանը:

