Մարիս Չակլայս․ Բանաստեղծություններ (արխիվ)

Տոն

Երբ ծիլը տաք ու քաղցր շարժումնով

ծակեց հատիկը, միացավ հողին

իսկական տոն էր։

Մնացածը, ինչ եղել է հետո՝

շատ քիչ անձրևը,

շատ քիչ արևը

դա արդեն ուիշ բան էր։

Բայց այն ժամանակ իսկական տոն էր։

Երբ ձեռքը ռետին ձենոցը հագած

պորտալարը կտրեց հմտորեն

մանկան առաջին ճիչ ու կանչի մեջ

չլսվեց հոգնած ձայնը բժշկի –

«հաջող վերջացավ»

և դա էլ տոն էր։

Մնացածը, ինչ եղել է հետո,

անչափ հոգսերը, չարչարանքները,

դա արդեն ուրիշ բան էր,

բայց դե այդ օրը իսկական տոն էր։

Երբ ցնծությունը հազարալեզու

բարձրանում է վեր կապվում ամպերին,

թռչուններին և արձագանքներին,

դա նույնպես տոն է։

Մենք անվանում են դրան «երգի տոն»,

բայց այն տոնն է միշտ կենդանի հոգու,

ինքնահարգանքի ու գիտակցության։

Մի քանի օրից

այս մարդիկ նորից կվերադառնան

գրասենյակի գրքերին իրենց,

մեքենաներին հնձող ու ցանող,

իրենց կյանքերին ճշմարիտ կամ ծուռ,

բայց այսօր տոն է։

Սրբազան տոն է։