Փիրուզայի հիմնած Էստոնիայի «դեսպանությունը» Երեւանում

Սպենդիարյան-Թումանյան փողոցների խաչմերուկում՝ Մաշտոց 37 հասցեում, «Մուհու Հաց» անունով Էստոնիայի փոքրիկ «դեսպանություն» է բացվել, որտեղ դիվանագիտական կապեր ստեղծողը տարեկանի հացն է: Տարեկանի ալյուրից պատրաստվող հացն Էստոնիայից Հայաստան է բերել Փիրուզան, ով ժամանակին հայկական խոհանոցի ավանդական համերը տարածել է Էստոնիայում: Այժմ Փիրուզան Հայաստանում ոչ միայն էստոնական հաց է վաճառում, այլեւ վարպետության դասերի միջոցով կիսվում դրա պատրաստման նրբություններով: