Դեկտեմբերի 21-ին ժամը 12.00-ին Ռիգայի Slokas iela 37 հասցեում գտնվող ANКOL շենքում իր դռները կբացի հատուկ բարեգործական տոնավաճառը։ Արհեստավորների կողմից կառաջարկվեն իրենց ձեռքերով պատրաստված իրեր. Ժամը 13։00-ին կսկսվի Կ. Սկալբեի հրաշալի հեքիաթների նոր՝ երկլեզու հրատարակության շնորհանդեսը։ Այն տպագրվել է ցնցող նկարազարդումներով։
Ժամը 14.00-ին կարող եք նկարվել փրկված շների հետ ANКOL-ի կողմից սիրով աճեցրած հսկայական տոնածառի մոտ։
Իսկ ժամը 14.30-ին փայլուն լատվիացի ակորդեոնահար Պավել Իգնատովը իր վիրտուոզ նվագով կբացի բարեգործական մեծ համերգ։ Համերգային ծրագիրը հետաքրքիր կլինի ինչպես մեծերի, այնպես էլ երեխաների համար։

