Շառլ Ազնավուրի պատվին Ռիգայում կայացած համերգից ունկնդիրը կիսվել է իր տպավորություններով

Շառլ Ազնավուրի երգերի հմայնքը նրանց խոսքերն են, տեքստերը։ Հուսամ, մենակ ես երեկ ոչ մի խոսք չլսեցի աղմուկի մեջ։ Երգչուհուն ասող չի եղել, որ   «Բոհեմ»-ը «Մենք ենք ու սարերը մեր» երգի նման չի ստացվի երգել։ Իսկ միջոցառումն, անշուշտ, հրաշալի էր՝ շքեղ դահլիճ, հաճելի հյուրեր, նախատոնական տրամադրություն, հրաշալի հյուրասիրություն․․․Ուրախալի է, որ ՀՀ դեսպանությունը Լատվիայում, երկար դադարից հետո,  կրկին բարձրաձայն հայտնում է իր մասին։  Հաջողություն եմ մաղթում պարոնայք դեսպանին, պատվո հյուպատոսին և մեզ բոլորիս՝ Լատվիայի հայությանը։

HN