Բացառիկ ցուցադրություն՝ նվիրված Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Դեկտեմբերի 14-ին լրանում է հայ մեծանուն երգչուհի Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակը։ Երգչուհու ծննդյան օրը  Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Մեծ Ճեմասրահում տեղի կունենա Գոհար Գասպարյանի 100-ամյակին նվիրված  թանգարանային բացառիկ ցուցադրություն, որը կընդգրկի երգչուհու կյանքն ու ստեղծագործական գործունեությունը ներկայացնող արժեքներ՝ արխիվային լուսանկարներ, նամակներ, ուղերձներ, գրքեր, օպերային և համերգային զգեստները, անձնական իրեր և այլն։