Արփինե Սարգսյանը նշանակվեց ներքին գործերի նախարար

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արփինե ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել ներքին գործերի նախարար»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: