Հոկտեմբերի 30-ին «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ «Ավո, կնուտը գցե՞մ» 42 հեղինակների մանրապատումների ժողովածուն, որը նվիրված է Ավետիք Իսահակյանի 150- ամյակին և ներկայացնում է Վարպետի հումորը և սրամտությունը։ Ժողովածուն կազմել և տպագրության է նախապատրաստել Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ՝ Ռուզաննա Մեսրոպյանը, խմբագրել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր՝ Ավիկ Իսահակյանը։ Ժողովածուի ստեղծման ծրագրի համակարգողն է տուն-թանգարանի տնօրեն՝ Արմինե Գրիգորյանը։ Ժողովածուն տպագրել է «Նյու Մեգ» հրատարակչությունը։

