Երևանում տեղի է ունեցել աշխարհահռչակ բարերար, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին նվիրված «Ռուբեն» գրքի շնորհանդեսը։ Ներկայում Վարդանյանը ԼՂՀ նախկին այլ ղեկավարների հետ ադրբեջանական գերության մեջ է։ Գրքի հեղինակներն են հայր և դուստր՝ Վլադիսլավ և Ալինա Գասումյանովները։ Գիրքը հայերեն թարգմանել և հրատարակել է Newmag հրատարակչությունը։

