Պրոֆեսոր Աննա Ասատրյանը նշում է

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ/ Institute of Arts NAS, Armenia-ի պատվիրակությունը լուսադեմին մեկնեց Վիեննա՝ մասնակցելու Կոմիտասին նվիրված աննախադեպ միջազգային գիտական կոնֆերանսին (1-ին անգամ՝ Վիեննայում), որը կազմակերպել են Վիեննայի Երաժշտության եւ կատարողական արվեստների համալսարանը, Կոմիտաս թանգարան-ինստիտուտը եւ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը՝ Ավստրիայում ՀՀ դեսպանության եւ դեսպանի աջակցությամբ։ Կոնֆերանսի նիստերը տեղի կունենան հոկտեմբերի 7-ին եւ 8-ին։ Հաջողություն եմ մաղթում արդեն Վիեննայում գտնվող Արվեստիինստիտուտականներին՝ Lilit Yernjakyan, Tatevik Shakhkulyan, Gayane Amiraghyan, Անի Սարգսի Հակոբյան, Lilit Artemyan։ Իմ ողջույնը խոսքը կհրապարակի Տաթեւիկ Շախկուլյանը։ Վստահ եմ՝ Կոնֆերանսի արդյունքները կդառնան կարեւոր ներդրում միջազգային կոմիտասագիտության ասպարեզում, իսկ Կոնֆերանսի կազմակերպումը կդառնա ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տարեգրության վառ էջերից մեկը։