Նարեկ Հախնազարյանը համագործակցության է հրավիրում երաժիշտների

Աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանն իր ստեղծած  «Արցախ» կամերային նվագախմբում աշխատելու… համար հրավիրում է  ջութակահարներ, ալտահարներ, թավջութակահարներ և կոնտրաբասիստներ։  «Մեր նպատակն է  ոչ միայն Արցախ անունը պահպանել որպես սիմվոլ, պատմություն, մշակույթ, նաև հպարտությամբ ներկայացնել հայկական մշակույթը ամբողջ աշխարհով մեկ»,- ֆեյսբուքյան  տեսանյութում ասել  Նարեկ Հախնազարյանը։