«Բարեկամության շքանշաններ» հանձնվեց ֆրանսիացի խորհրդարանականներին

Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Ֆրանսիայի Սենատի փոխնախագահ Պիեռ Ուզուլիասին, Ֆրանսիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելին և Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամիին հանձնեց ՀՀ նախագահի հրամանագրով նրանց շնորհված «Բարեկամության շքանշանները»՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած ավանդի համար։

https://news.am/arm/news/843182.html