Վենետիկի փառատոնում կներկայացվի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով — Ս. Փարաջանով» ֆիլմը

Ռեժիսոր Զառա Ջյանի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով — Ս. Փարաջանով» վավերագրական ֆիլմն ընդգրկվել է Վենիտիկի 81-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական ծրագրում, VENICE CLASSICS խմբի մրցութային բաժնում: Մեծն Փարաջանովին նվիրված ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունենալու սեպտեմբերի 6-ին Վենետիկում:Ֆիլմի պատկերի հեղինակն է կանադահայ Նորայր Կասպերը։ Ֆիլմը հայ-ֆրանսիական համատեղ արտադրություն է:

https://www.panorama.am/am/news/2024/08/27/%D5%8E%D5%A5%D5%B6%D5%A5%D5%BF%D5%AB%D5%AF-%D6%83%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BF%D5%B8%D5%B6-%D6%86%D5%AB%D5%AC%D5%B4/3045488