*Ագլոնայի բազիլիկան հայտնի է Լատվիայի սահմաններից դուրս: Ամեն տարի օգոստոսին, Սուրբ Աստվածամոր ննջման տոնի շրջանակներում, այստեղ ուխտագնացություն է անցկացվում։ Կանդրադառնանք Սուրբ Պատարագին հայերի մասնակցությանը, որին ներկա էր Լատվիայի նախագահ պարոն Էդգարս Րինկևիչը։ Երևանի ամենագեղեցիկ պատմական շենքերից մեկը՝ AOX շենքը կրկին կգործի. կպատմենք, թե հիմա ինչ է լինելու Աբովյան 7 հասցեում։ Վերջին եթերի ընթացքում խոսեցինք Հասմիկ Բագոյանի «Ադել» մոնո ներկայացման մասին։ Այն վերջերս ցուցադրվեց Լատվիայի սահմաններից դուրս։ Կպատմենք՝ որտեղ և երբ: Մեր էթնիկ հայրենիքի մասին ասված բարի խոսքերը միշտ հաճելի է լսել: Ուստի այսօր կպատմենք նկարչուհի Կիրա Էմերեթլիի Հայաստանյան տպավորությունների մասին։ Իսկ այսօրվա երաժշտական համարները կկատարեն երկու հայ երգիչներ՝ Տաթև Ասատրյանը և Ելենա Երևանը։ Նրանցից մեկի կատարմաբ կլսեք հայկական, իսկ երկրորդի՝ ուկրաինական երգեր։

