Գրում է արվեստագիտության դոկտոր Աննա Ասատրյանը

Լույս է տեսել իմ նոր հոդվածը։ Լեհաստանում՝ Պոզնանում լույս է տեսել Սերգեյ Փարաջանովի ստեղծագործության ուսումնասիրությանը նվիրված գիտական հոդվածների ժողովածուն՝ լեհերեն եւ անգլերեն լեզուներով՝ պրոֆեսոր Մարեկ Սոկոլովսկու նախաձեռնությամբ եւ խմբագրությամբ։ Ժողովածուի հոդվածների հեղինակներից հինգը Հայաստանից են։ Շնորհավորում եմ Արվեստի ինստիտուտի գիտական ղեկավար Արարատ Աղասյանին, ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Արսեն Համբարձումովին, արվեստագիտության թեկնածու Վերոնիկա Ժուռավլյովային. Ժողովածուի շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին՝ «Սերգեյ Փարաջանով-100» միջազգային գիտական կոնֆերանսի 1-ին օրը՝ Լիագումար նիստերից հետո։

Fb