Ինչո՞ւ է Հայաստանը դեռ գրավիչ ռուս վերաբնակիչների համար. Forbes

Ընդհանրապես, այսօր Հայաստանը կարելի է անվանել լավ հեռանկարներով ապրելու հարմարավետ երկիր։ Այնտեղ հաճելի կլիմա է, բազմաթիվ բնական գեղեցկություններ ու տեսարժան վայրեր, հիանալի խոհանոց։ Երեւանը, ընդհանուր առմամբ, հարմար է ճանապարհորդության առումով։ Ռուսաստանից այստեղ կարող եք էժան թռչել, իսկ սահմանը կարող եք հատել ներքին ռուսական անձնագրի միջոցով (կարևոր է հյուրեր ընդունելու համար): Շատ այլ ուղղություններով ճանապարհները բաց են, և վիզա ստանալու հետ կապված խնդիրներ չկան (ի տարբերություն Վրաստանի): Երկրում ռուսների նկատմամբ վերաբերմունքը մնում է դրական, և գործնականում լեզվական խոչընդոտ չկա՝ մեծամասնությունը խոսում է ռուսերեն։

https://news.am/arm/news/836539.html