Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի առաջին կուրսի ուսանողուհի ջութակահարուհի Շուշաննա Պուչինյանը Իտալիայում մասնակցել է Citta di Cervignano International Violin Competition-ին ու արժանացել առաջին մրցանակին։ Մրցույթին մասնակցել են բազմաթիվ երկրներից ջութակահարներ։ Միջազգային ժյուրին գլխավորել է հանրահայտ ջութակահար Իլյա Գրուբերտը։

