Առաջին անգամ Լոս Անջելեսում 11.20-11.24 կանցկացվի Արամ Խաչատուրյանի անվան երիտասարդ երաժիշտների մրցույթ, որի նպատակն է բացահայտել խոստումնալից տաղանդավոր երիտասարդ երաժիշտներին և աջակցել նրանց մասնագիտական զարգացմանը : Այն հնարավորություն կտա շփվելու փորձառու երաժիշտների հետ, ձեռք բերելու նոր գործընկերեր, ինչպես նաև մրցույթի աջակիցների շնորհիվ ճանապարհ հարթելու դեպի մեծ բեմեր: Բաց մի թողեք ձեր տաղանդը ցուցաբերելու լավագույն հնարավորությունը: Նախաձեռնությունն իրականացվում է “Hi-Am” Հիմնադրամի կողմից՝ մեծանուն կոմպոզիտորի որդու համաձայնությամբ։ Մրցույթը կկրի ամենամյա բնույթ:

