Բազմամարդ տաղավարում նախագծի հայեցակարգը հանգամանորեն ներկայացրել են նախագծի համադրող Արմեն Եսայանցը և արվեստագետ Նինա Խեմչյանը։ Հայաստանի տաղավարի գործունեության ընթացքում անցկացվելու են նաև կրթական ծրագրեր ու տարաբնույթ հանդիպումներ։ Այս տարի Գաֆէսճեան արվեստի կենտրոնը Հայկական ազգային տաղավարի գլխավոր հովանավորն ու կազմակերպիչն է։
orer.eu

