Լսեք Ռիգայի «Արևիկ» ռադիոհաղորդման ապրիլյան թողարկումը

    Այնպես համընկավ, որ «Արևիկ» ռադիոհաղորդման այս տարվա ապրիլյան թողարկումը հեռարձակվում է ապրիլի 24-ին, այն օրը, երբ աշխարհասփյուռ հայությունը նշում է իր օրացույցի ամենատխուր՝ Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության օրը: Այս տարի լրանում է այդ ողբերգության 109-ամյակը։  Անեմ տարի Հայաստանում այսօր  իրականացվում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ։ Կխոսենք Րաֆֆի Խարաջանյանի վերջերս կայացած հոբելյանական համերգի մասին և ձեր ուշադրությանը կներկայացնենք որոշ երաժիշտների և հանդիսատեսների կարծիքները այդ երեկոյի վերաբերյալ։  Ի դետ, ընդամենը միջանկյալ նշեմ, որ պարոն Խարաջանյանի երկար տարիների վաստակն արժանացել է  Հայաստանի նախագահի և վարչապետի ուշադրությանը, սակայն այդ մասին մանրամասներ կներկայացնենք հաջորդ հաղորդման ընթացքում։

լսեք այստեղ.https://lr4.lsm.lv/lv/raksts/peredachi-nacionalnih-kulturnih-obschestv/pamjat-dlinoyu-v-109-let-segodnja-godovschina-genocida-armjan.a190977/