2024թ. ապրիլի 24-ին ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Այսու ծանուցում ենք, որ 

 Ռիգայի Ս. Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում, 2024թ. ապրիլի 24-ին, ժամը 12:00-ին տեղի կունենա Հայոց Ցեղասպանության Ս. նահատակների բարեխոսական կարգ և Խաչքարի առջևհարգանքի տուրք: Տալլինի Ս. Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում 2024թ. ապրիլի 23-ին, ժամը 19:00-ին, Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Վարդան եպս. Նավասարդյանի հանդիսապետությամբ տեղի կունենա Հայոց Ցեղասպանության Ս. նահատակների բարեխոսական կարգ և մոմավառություն:Ապրիլի 24-ին, ժամը 12։00-ին եկեղեցուն կից Խաչքարի առջև տեղի կունենա ծաղիկների զետեղում։  Վիլնյուսում Լիտվայի Ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ ապրիլի 24-ին, ժամը 15:30-ին հարգանքի տուրք և ծաղկեպսակի զետեղում՝ Առաջնորդի և ՀՀ դեսպանի մասնակցությամբ: Նույն օրը ժամը 19:00-ին ՀՀ դեսպանատանը տեղի կունենա երիտասարդական հավաք-քննարկում: 

Հրավիրում ենք հարգել նահատակների հիշատակը