«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի դաշնակահար Հայկ Ջուլհակյանը Ֆրանց Լիստի անվան չորրորդ միջազգային դաշնամուրային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի: Հայկը սովորում է Պարոնյան երաժշտական դպրոցում Իզաբելլա Պարոնյանի դասարանում:

