Նա Կոնսերվատորիան համեմատում է Էջմիածնի եկեղեցիների հետ. «Նույն մակարդակի բան է, որ մտածես Էջմիածնի եկեղեցիները կարելի է տեղափոխել, քանի որ երաժիշտների համար Կոնսերվատորիան եկեղեցի է, որն ունի պատմություն, միակն է մեր երաժիշտների համար, որտեղ սովորել, դասավանդել են ամենակարևոր ու ամենակարկառուն դեմքերը»։

